serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Հայ հանրագիտակ : Հատոր Ա ։ Գիրք Բ : Թիւ 2 : Աչա-Բիթ : Հայաստանի քաղաքները, գիւղերը, լեռները, գետերը, վանքերը եւ պատմական վայրերը ; Հին ու նոր հայ գաղութներ ; Հայ հին ու նոր դէմքեր (թագաւորներ եւ իշխանաւորներ, կաթողիկոսներ եւ եկեղեցականներ, ազգ. գործիչներ, համալսարանականներ, հեղինակներ, խմբագիրներ, վաստակաւոր ուսուցիչներ եւ այլն), հայութեան հետ կապ ունեցող հին ու նոր օտարականներ ; Հայ պարբերական մամուլը եւ այլն / Խմբագիր՝ Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան Պարտիզակցի. - Պուքրէշ : Տպարան «Պուքրէշ», 1938. - 201-400, 2 չհամարակալված երկսյուն էջ ; նկար, դիմանկար.

Շարվածքը՝ 23X16,5 սմ: Նկարագրված օրինակը տիտղոսաթերթ չունի: Նկարագրությունը կատարված է շապկից: Տպագրության վայրի տվյալը վերականգնված է տպարանի տվյալից: «Հայ հանրագիտակ»-ի Ա հատորը բաղկացած է 5 (Ե) գրքից` յուրաքանչյուրն առանձին տիտղոսաթերթով: Ա գրքի տիտղոսաթերթից առաջ կա ևս մեկ տիտղոսաթերթ, որն ընդհանուր է բոլոր 5 գրքի համար. «Հայ հանրագիտակ: Հտ. Ա. /Խմբ. Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան Պարտիզակցի; աշխատակիցներ` Դկտ. Արտաշէս Աբեղեան, Թորոս Ազատեան, Յարութիւն Աթանասեան, Յովհաննէս Աճէմեան, Ներսէս Գասապեան, Գրիգոր Գըյըճեան, Տքթ. Վահրամ Թորգոմեան, Պսակ Վրդ. Թումայեան, Յովհաննէս Վարժապետեան, Վենետիկեան Մխիթ. միաբ., Վիեննայի Մխիթ. միաբ., Տօնիկիէվիչ (լեհահայ).- Բուխարեստ (Պուքրէշ): Տպ. «Հայ մամուլ», 1938-1940»: Հիշյալ տիտղթ. վրա առկա են նաև «Հայ հանրագիտակ»-ի Ա հատորի Ա-Ե գրքերի մեկենասների տվյալները: Ա. Կիրակոսյանի կազմած «Հայ պարբերական մամուլի մատենագիտություն (1794-1967)» համահավաք ցանկում (էջ 331)՝ տպագրված 1970 թ. Երևանում, «Հայ հանրագիտակ»-ի առանձին մասերը (գրքերը) ներառվել են որպես մամուլ: Մ. Բաբլոյանի կազմած և 1986 թ. Երևանում տպագրած «Հայ պարբերական մամուլը (1794-1980)» մատենագիտական համահավաք ցուցակում «Հայ հանրագիտակ»-ն այլևս տեղ չի գտնում պարբերականների շարքում այն պատճառով, որ վերջինս Մ. Բաբլոյանի կողմից չի ընկալվել որպես հանդես կամ պարբերական, ինչպես նախորդ դեպքում: ՀԱԳ: ԳԱԹ։ Թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:


Հանրագիտարան


Բուխարեստ
Ռումինիա

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ