Աբովեան, Խաչատուր Աւետիքի, 1809-1848
Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից / Խաչատուր Աբովեան. - Թիֆլիզ : Տպ. Յ. և Դ. Արզանեանց, 1838. - 96 էջ.
Շարվածքը՝ 9,4x16 սմ: Մեր տեսած երկու օրինակներն էլ թերի են և տիտղոսաթերթեր չունեն։ Գրքի անունը դրված է ըստ 1862 թ. Բ հրատարակության։ Մաշտոցի անվան մատենադարանի օրինակը բաղկացած է 3-96 էջերից։ Իսկ Գրականության Թանգարանի՝ Աբովյանի ֆոնդում եղածը՝ 2-76 էջերից։ Մատենադարանի Համեմատաբար լրիվ օրինակը հայտնի չլինելու պատճառով 1940 թ. Ռ. Զարյանի խմբագրությամբ լուսատիպ նմանահանությամբ հրատարակվել է Գրականության Թանգարանի պակասավոր օրինակը, որը և մտել է Աբովյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում։
Տպագրության տարեթվի և տպարանի մասին ուսումնասիրողները հայտնել են երկու կարծիք։ Բանասեր Ա. Բաբայանը 1952 թ. Մատենադարանի օրինակը հայտնաբերվելու կապակցությամբ գրած հոդվածում («Գրական թերթ», 1952, 10 հունվարի), ենթադրում է, որ գիրքը տպագրվել է 1844-1845 թթ., Ըստ որում, սկզբի 72 էջերը՝ Արզանյանցների տպարանում, իսկ մնացած շարունակվել է Ներսիսյան դպրոցի տպարանում, բայց տպագրությունը մնացել է, անավարտ։ Վիճարկելով Բաբայանին՝ աբովյանագետ Պ. Հակոբյանը իր «Խ. Աբովյանի «նախաշավղի» տպագրության թվականը» հոդվածում հավաստում է, որ գիրքը ամբողջությամբ տպագրվել է 1838 թ. Արզանյանցների տպարանում («Սովետական գրականության և արվեստ», 1952, N 7, էջ 164-171): Մ. 6742, ԳԱԹ Աբովյանի ֆ.: Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:
Հայոց լեզու
Թբիլիսի
Վրաստան