Ցուցակ վասն ամի տեառն 1829.
- Ի Կալկաթա : Տպագրեալ ի գործատան Մարդասիրական ճեմարանի, 1829.
- 100 էջ.
Շարվածքը՝ 9,5x16,8 սմ: Ի հայրապետութեան Տն Տն Եփրեմայ ամենայն Հայոց կաթողիկոսի: Օրացույցին հաջորդում է՝ «Մասն երկրորդ, յորում պարունակին աւետալուր անցք խաղաղութեան պատերազմին ի մէջ Ռուսաց և Պարսից և պատճէնք թղթոց աւետագրողաց զցանկալի լուրս անդորրութեան Արարատեան աշխարհին»: Այստեղ զետեղված նյութերից են Նիկողայոս Ա ցարի հրովարտակը Ներսես Աշտարակեցուն՝ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ Ռուսաստանին ցույց տված աջակցության համար Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրելու մասին (էջ 34), ցարի հրամանը Կովկասյան գնդի զինվորներին շքանշաններով պարգևատրելու մասին (էջ 40-41), Ն. Աշտարակեցու շնորհակալական կոնդակը Կալկաթայի հայերին՝ Հայաստանին և Էջմիածնին ցույց տրված դրամական օժանդակության համար (էջ 42-51), Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի կանոնադրությունը և հաշվետվությունը (էջ 66-69), Արարատյան գրադարան կազմելու մասին հայտարարությունը (էջ 71), Մարդասիրական ճեմարանի 1824-1828 թթ. հրատարակած գրքերի ցուցակը և տպագրվող գրքերի տպագրական ծախսերի հաշվարկը (Էջ 72-74): 75-98 էջերում՝ «Ժողով ի տան պարոն Պօղոսի Որդանանեան» (Այս ժողովում լսվել է Մեսրոպ Թաղիադյանի ելույթը՝ «Տիրացու Մեսրովբ Դաւթեան Թաղիադեանց ասաց ճառ մի գեղեցիկ ի վերայ ազատութեան Հայոց աշխարհին ըստ հետագա օրինակին». և 76-85 էջերում բերվում է այդ ճառն ամբողջությամբ): Մ 3364:
Զ Մատ. 725 Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:
Պատմություն
Օրացույցներ
Կալկաթա
Հնդկաստան