serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Ինճիճեան, Ղուկաս, 1758-1833

Դարապատում... որ է Աշխարհամար կամ Ընդհանուր Պատմութիւն : Քաղաքական, Եկեղեցական, Ուսումնական, և Արուեստական : Դարուց ՚ի դարս բաժանեալ : Հատոր վեցերորդ : Դար ութուտասաներորդ, 1795-1800 / Տեառն Հ. Ղուկասու Վարդապետի Ինճիճեան ՚ի Միաբանութենէ Մխիթարեան. - Ի Վէնէտիկ : Ի Վանս Սրբոյն Ղազարու, 1828. - 456 էջ ; 18.5 սմ. - Ընդհանուր Պատմութիւն .

Շարվածքը՝ 7,6x14,5 սմ: Այս և մյուս գրքերի տիտղոսաթերթերում հատորները չեն նշված. դրանք ցույց են տրված կազմերի կռնակների վրա։ Կազմարարները գիրքը համարել են ութհատորյա, որովհետև ութ գիրք է։ Բայց իրականում, ըստ տիտղոսաթերթերի տվյալների և գրքի բաժանումների, յոթ հատոր է։ Վերջին յոթերորդ հատորը ունի Ա և Բ մասեր։ Բ մասը ինքնուրույն տիտղոսաթերթ չունի և միայն շապկի վրա նշված է. «Վերջին հատորոյ մասն երկրորդ»։
Յոթնհատորյա այս աշխատությունը լույս է տեսել 1824-1828 թթ. և ընդգրկում է 1750-1800 թվականների՝ աշխարհի բոլոր երկրների պատմությունը։ Հեղինակը ոչ թե մի որևէ երկրի ամբողջ 50-ամյա պատմությունը ներկայացնում և հետո է անցնում մի այլ երկրի, այլ աշխարհի երկրների պատմությունը շարադրում է ըստ ժամանակահատվածների։ Օրինակ՝ Ա հատորում շարադրված է 1750-1757 թթ. ընդհանուր պատմությունը, Բ հատորում՝ 1757-1768 և այլն։
Ավելորդ մանրամասնությունից խուսափելու համար հետագա հատորների բովանդակությունը չենք դրել, քանի որ տիտղոսաթերթում նշված է, թե որ շրջանն է ընդգրկում յուրաքանչյուր հատորը։
Յոթերորդ հատորի Ա և Բ գրքերում ժամանակի երևելի մարդկանց կենսագրություններն են և տեղեկություններ համալսարանների, աստղադիտարանների մասին։ ՀԳ 2228, Մ, ԳԱԹ Ազատյանի ֆ.:
Ղ. 1. 899: Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:


Համաշխարհային պատմություն


Վենետիկ
Իտալիա

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ