serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Ժամագիրք. - Կ. Պոլիս : Ա.հ., [1821]. - 541, 11 չհամարակալված էջ.

Շարվածքը՝ 7,3x14,5 սմ: Մեզ հանդիպած միակ օրինակի տիտղոսաթերթն ընկած է: 541 էջից սկսվում է տոմարական աղյուսակը, որ վերջից նույնպես թերի է: Այդ պատճառով էլ գրքի ստույգ վերնագիրը հնարավոր չէր դնել: Տպագրության վայրը նշել ենք ըստ տառատեսակների, թղթի, նկարների, ձևավորման: Լույս ընծայման տարեթիվը նշելիս հիմնվել ենք տոմարական աղյուսակի վրա, որը սկսվում է 1821 թվականով: Իսկ աղյուսակի բացատրության մեջ ասվում է. «Զոր օրինակ թուական տարւոյս, որ է ՌՄՀ» (1270+551=1821): Մ 34484: Գիրքը թերի է՝ 13,14 և 530-ին հաջորդող էջերը պատռված են: Բացակայում են՝ 15, 16, 305, 306, 463, 464, 480, 481, 491, 492, 501, 502, 516, 522, 531-540 էջերը: Կան տպագրական վրիպակներ՝ 67 էջի փոխարեն տպագրված է՝ 65, 106-ի փոխարեն՝ 109, 150-ի փոխարեն՝ 180, 151-ի փոխարեն՝ 751, 153-ի փոխարեն՝ 154, 155-ի փոխարեն՝ 755, 159-ի փոխարեն՝ 736, 272-ի փոխարեն՝ 312, 296-ի փոխարեն՝ 269: Կրկնվում են 471-478 էջերը, որոնք բովանդակությամբ տարբեր են: Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:


Ծեսեր և արարողություններ


Ստամբուլ
Թուրքիա

Ա.հ.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ