serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Օրացոյց - Կալկաթա: տպ. Մարդասիրական ճեմարանի, 1816. - Չհաշված էջակալում

Հայտնի է, որ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը բացվել է 1821 թ. ապրիլին, իսկ տպարանը հաստատվել է հետագա մեկ-երկու տարիների ընթացքում։ Հետևաբար մինչև այդ՝ Մարդասիրական ճեմարանի հրատարակած օրացույցներ լինել չեն կարող։ Մեզ համար պարզ չէ, թե Զարբհանալյանը ինչ հիման վրա է Կալկաթայի ամենամյա օրացույցների հրատարակությունը 1816 թվականից սկսում։ Հնարավոր է, որ այլ տպարաններում տպագրված լինեն, այն էլ ոչ ամեն տարի։ Այդ հարցերը կլուծվեն միայն այն ժամանակ, երբ Կալկաթայում հրատարակված բոլոր օրացույցները կամ գոնե դրանց մի մասը կհայտնաբերվեն։

Ինչպես այս, այնպես էլ հետագա տարիների օրացույցների վերնագրերում կարող է «Օրացույց» բառը չլինել։ Մեզ հանդիպած Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի 1827 և 1829 թթ. օրացույցները վերնագրված են «Ցուցակ վասն ամի տեառն...» Զ Մատ. 725


Օրացույց

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ