serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Ռոքքա Անժելո

Bibliotheca Apostolica Vaticana / Ռոքքա Անժելո. - Հռոմ : տպ. Վատիկանի Առաքելական, 1591. - 424 էջ.

ՏԻՏՂԹ.՝ BIBLIOTHECA / APOSTOLICA ./ VATICANA / A SIXTO V. PONT. MAX. / IN SPLENDIDIOREM,./ COMMOIOREMQ. LOCVM/ TRANSLATA,/ ET A FRATRE ANGELO ROCCHA A CAMERINO.../ COMMENTARIO/ VARIARVM ARTIVM,/ ac Scientarum Materijs curiosis, ac difficillimis, scituq./ dignis refertissimo, illustrata./ AD S.D. N. GREGORIVM XIV / ROMAE, M. D. XCI. / Ex Typographia Apostolica VATICANA./
424 էջ, էջակալությունը արաբական թվանշաններով: Մամուլանիշերը լատինատառ: Տիտղոսաթերթին Հռոմի Գրիգոր XIV պապի զինանշանի փորագիր պատկերը: Կան լուսանցանիշեր, հիշագրեր, զարդագրեր, էջախորագրեր: Հայերեն բնագիրը՝ 10 կետաչափի Սուլթանշահ-գրանժոնյան բոլորագրով (շարվածք): Օգտագործված են նաև գլխագրեր:
ԱՆ: ՀԱԳ 9 էջ լուս.:
ԾԱՆՈԹ.՝ Գրքում ներկայացված է Վատիկանի գրադարանի պատմությունը, շենքի նկարագրությունը, պարունակությունը, շենքի պատկերը և այլն: Բերված են նաև աշխարհի մի շարք լեզուների՝ այդ թվում հայերենի, հին ասորերենի, եբրայերենի, հունարենի, անգլերենի, արաբերենի, գերմաներենի, ֆլամանադերենի այբուբենները (գլխատառ և փոքրատառ), դիմացը՝ լատիներեն համապատասխան տառերով և տառանուններով:
Տրված են նաև վերոհիշյալ լեզուներով նմուշներ Տերունական աղոթքից, նրանց լատիներեն տառադարձություններով:
Հայերեն այբուբենը՝156, 157 էջերում: Հայերեն Տերունական աղոթքը և նրա լատիներեն տառադարձությունները՝ 371 էջում:
Նկարագրությունը կատարված է գրքի լուսապատճենից, որն ուղարկել է Ա. Նալբանդյանը:



Լատիներեն, հայերեն և այլ լեզուներով հատվածներ:


Վատիկանի առաքելական գրադարան


Հայոց լեզու--Այբուբեն
Գրադարանագիտություն
Հայ հնատիպ գիրք
Հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր


Հռոմ
Իտալիա

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ