serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Աղօթք յուսկան. - Տրիեստ : տպ. Մխիթարյան, 1774. - 1 զարդափակ էջ.

1 զարդափակ էջ։ Շարվ. չափը շրջանակով` 26X13,5 սմ: 1 պատկեր, 2 զարդ։ Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր և նոտրգիր:
ՀԳ լուս.։
Սահակ Ճեմճեմյան «Թրիեստի Մխիթարյան տպարանը», «Հանդէս ամսօրեայ», 1981, N 1-12, էջ 75-110։
ԾԱՆՈԹ.՝ Մինչև այժմ հայտնի էր, որ Տրիեստի Մխիթարյան տպարանում առաջին գիրքը տպագրվել է 1776-­ին, մինչդեռ սույն «Աղօթք»-­ը կրում է 1774 թվականը։ Ըստ Ս. Ճեմճեմյանի բերած արխիվային փաստերի «1774-ի... սեպտեմբերի 24-ին երևան կը հանեն առաջին էջ մը «Աղօթք սրբոյ Հայրապետին մերոյ Յուսկան» 50 օրինակ»։
Նա հաստատում է նաև, որ Տրիեստի Մխիթարյան տպարանի առաջին տառերը պատրաստել է Մխիթարյան միաբաններից Դավիթը (տե՛ս «Հանդէս ամսօրեայ», 1981, էջ 75-110)։
Մեկ էջանոց այս «Աղօթք»­ը, հավանաբար, Տրիեստի Մխիթարյան տպարանի փորձնական հրատարակությունն է եղել։




Գրաբար


Աղոթքներ
Հայ հնատիպ գիրք

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ