serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

[Գրիգոր Լուսավորիչի վարքը]: (Պատկեր). - Ա. տ. : Ա.հ., 1749. - 1 էջ.

ԱՆՎԱՆԱԳԻՐ ՉՈՒՆԻ։
Մեկ էջի վրա։ Չափը շրջանակով՝ 67X50 սմ: Զարդաքանդակներով շրջափակված:
ԲՈՎԱՆԴ.՝ Կենտրոնի նկարում Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին, Խոսրովդուխտ թագուհուն և այլոց: Դրանից վերև պատկերված են եկեղեցիներ, որոնք ըստ մակագրության Ս. Էջմիածնի, Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի տաճարներն են: Վերևի ձախ անկյունում կույսերի նահատակությունն է, իսկ աջ անկյունում՝ հայ ժողովրդի մկրտությունը Եփրատ գետում, Գրիգոր Լուսավորիչի ճգնարանը, Սեպուհ լեռը, լույսի սյունը, Արարատը Նոյի տապանով և այլն: Պատկերի չորս բոլորը 14 շրջանակներ են, որոնցում պատկերված են Գրիգոր Լուսավորիչի չարչարանքները հայերեն և լատիներեն մակագրություններով: Կենտրոնական պատկերի վերևում և ներքևում հայերեն աղոթքներ են, որոնց վերջում կա «ռէճլա սեպտեմբեր» գրությունը: Այս ամբողջ պատկերի տակ (շրջագծից դուրս) կա 4 սյուն բնագիր Գրիգոր Լուսավորիչի վարքին նվիրված, 2 սյունակը լատիներեն, երկուսը՝ գերմաներեն:
Պատկերի տակ երկու կողմից քառատող (հայերեն) ոտանավորներ են, որոնց մեջտեղում փոքր հիշատակարան կա:
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՊԱՏԿԵՐԻ՝ Յամին փրկութ[աեն]է մերոյ. 1749./ Ի թուին հայոց ռճղը:
Ոտանավորներ՝
Գովեստք իմաստակաց ոչ առ քեզ բավեն
և ոչ գրիչք հռետորաց՝ որք զքէն ճառեն.
զի ը[նդ]քոյ երկինք համայն ի վկայ իսկ են.
զչարչարանաց քոյ զհանդէսն վերնականք պատմեն:

Այլ մեք տըկար բանիւք զայս ասեմք աստէն
որք եմք որդիք քոյ ի հայոց ազգէն.
լուսավորիչդ մեր անուն արթուն որ ըս[տ] կոչմանէն.
լեր բարեխճս տառապեալ որդւոց Հայր գթածանդէն:


ՍՂՄ։ ՀԳ լուս.։
Պատկերի լուսապատճենը գրադարանին ուղարկել են Ներսես Տեր-Ներսեսյանը և Կոմիտաս Մանուկյանը։



Բնագիրը՝ գրաբար, լատիներեն և գերմաներեն:


Գրիգոր Լուսավորիչ, Ա, 239-325/326


Հայ առաքելական եկեղեցի -- Պատմություն


Սրբերի վարք--Փորագրանկար
Հայ հնատիպ գիրք

Ա.տ. Ա.հ. ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ