serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Գիրք դպրութեան եւ տաղարան / - Վենետիկ : Ա.հ., 1690. - 224 զարդափակ էջ : 1 փորագիր պատկեր ;

Շարվածքը շրջանակով՝ 9,3x8,3 սմ: Տիտղոսաթերթին՝ ԳԻՐԳ ԴՊՐՈՒԹԵԱՆ/Վայելուչ և գեղեցկայարմար. ըստ / արարողութեան հայաստանեայց / տպագրեցեալ ՛ի թուին հայոց / ռճլթ. ՛ի վէնէտիկ քաղաքի / ՛ի վայելումն մանկանց / եկեղեցւոյ և ՛ի փառս / յ[սուս]ի ք[րիստոս]ի որդւոյն ա[ստուծո]յ: / Con Licenza de՛ Superiori. Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով։ Բնագիրը 10 և 6 կետաչափի բոլորգրով: Բնագրում՝ 1 խորանազարդ, 1 գլխագիր: Տիտղոսաթերթը՝ գծափակ, վրան՝ զարդանկար և լատիներեն նշում. «Con Licenza de՛ Superiori (Վերադասի թույլտվությամբ)», դարձերեսին՝ փորագիր պատկեր՝ զարդափակ շրջանակով. «Ք[րիստո]ս բարձրացաւ ՛ի վ[ե]ր[այ] խաչին: վ[ա]ս[ն] փրկու[թ]ե[ան] մարդկայինս ազգին»: Հիշատակարան չունի։ Թվայնացված օրինակը վերակազմված է, ունի մուգ գույնի կոշտ կազմ: Շապիկի դարձերեսին և հաջորդող էջին՝ ձեռագիր նշումներ: Տիտղոսաթերթին տարեթիվը ձեռագիր նշվել է 1673, իսկ գծափակ շրջանակի աջ եզրին ձեռագիր մակագրություն. «Ռաֆայէլ Բաբումեանց»: Հավանաբար գիրքը պատկանել է նրան: «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 110) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը կատարվել է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում պահվող օրինակների հիման վրա: Նշվել է, որ Թեոդիկը և Գ. Լևոնյանը այս գիրքը համարել են Միքելանջելո Բարբոնիի տպագրություն։ Սույն տպագրությունը ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում: ՍՂՄ։ ՎՄՄ։
Զ Մատ. 161։ Ղ հտ. 1, 541, Թ 43։ ԳԼ 124: Գրքի թվային տարբերակի հղումը վերցվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանից:


Գրաբար


Հայ հնատիպ գիրք
Տաղարան
Հայ միջնադարյան պոեզիա


Վենետիկ
Իտալիա

Ա.հ.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ