serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Գիրք աղօթից. - Կ.Պոլիս : Ա.հ., Ա.թ. - 96 էջ։ 4 փորագիր պատկեր.

ՏԻՏՂԹ.` ԳԻՐՔ/ ԱՂՕԹԻՑ/ Վասն ամ[ենայն] ցեղ / Պատահարաց որք գան/ի վերայ մարդոյն։/ յՈրոց ազատեսցէ զմեզ/ ա[ստուա]ծ Ամէն։/ Տպագրութ[եամ]բ ի լոյս / ածեալ` Հրամանաւ / Տ[եա]ռն Յօհաննու Ա[ստուա]ծա /բան Պատրիարգի / Կոստանդնու /պօլսոյ։ /
96 էջ։ Ութածալ։ Մամուլանիշերը հայկական գլխագրերով։ Շարվ. չափը 5,9X9 uմ: Տիտղթ. զարդափակ։ 4 փորագիր պատկեր։ Պատկերների վրա` Յ. Ն. Թ. Հ. տառերը։ 2 գլխա­զարդ, փոքրիկ վերջազարդեր, 1 զարդագիր 3-րդ էջում։ Բնա֊գիրը 10 կետաչափի բոլորագրերով։ Օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈԻՆԻ։
ՀԳ 23։ Մ 627, 1320 թերի, 1974: ԳԱԹ Թ. Ազատյանի ֆոնդ 8466։ ՍՍ ԽԴԳ։

Ղ հտ. 1, 292։ Ա հտ. 1, 430։

ԾԱՆՈԹ.` Տիտղոսաթերթին հիշատակված է Կ.Պոլսի Հովհաննես պատրիարքի անունը, որի հրամանով գիրքը տպագրվել է։ Մինչև 1800 թ. Կ.Պոլսում Հովհաննես անունով երեք պատրիարք է պաշտոնավարել` Հովհաննես Հոլով Բաղիշեցի (1715-1741 թթ.), Հովհաննես Համադանցի (1781-1782 թթ.) և Հովհաննես Չամաշըրճյան Բաբերդցի (1800-1801 թթ.)։ Որոշ հիմք կա ենթադրելու, որ այս աղօթագիրքը լույս է տեսել առաջինի օրոք։ Հանր. գրադարանի, Մաշտոցի անվան մատենադարանի և Թ. Ազատյանի (գրակ. և արվեստի թանգարան) ֆոնդի օրինակները նման են բովանդակությամբ, էջերի քանակով, շարվածքի չափով, տառատեսակներով և պատկերներով, ունեն նաև տպագրական որոշ տարբերություններ։ Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:


Գրաբար


Աղոթքներ
Աղոթագրքեր
Հայ հնատիպ գիրք

Ա.հ. ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ