serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Գիրք դպրութեան և տաղարան / - Վենետիկ : Ա.հ., 1684. - 222 զարդափակ էջ ;

ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ ԴՊՐՈՒԹԵԱՆ, վայելուչ և գեղեցկայարմար. ըստ արարողութեան հայաստանեաց. տպագրեցեալ ի թուին հայոց ՌՃԼԳ. ի Վէնէտիկ քաղաքի ի վայելումն մանկանց եկեղեցւոյ և ի փառս յիսուսի քրիստոսի որդւոյն Աստուծոյ. Con licenza de` Superiori. (Ա. Ղազիկյան, «Հայկ. նոր մատ.», հտ. 1, էջ 541)։
222 զարդափակ էջ։ Ութածալ, մամուլանիշերը լատինատառ: Շարվ. չափը՝ շրջանակով՝ 10,3X8,1 սմ: Լուսանցանիշերով, 1 գլխազարդ, 1 լուսանցազարդ և 3-­րդ էջում 1 զարդագիր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված է նաև նոտրգիր:
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ:
Մ 1209, 1645 թերի օրինակներ։ ՍՂՄ։
Զ Մատ. 161։ Ղ հտ. 1, 541։
ԾԱՆՈԹ.՝ Մեսրոպ Մաշտոցի անվ. մատենադարանում պահվող այս գրքի երկու օրինակներն էլ թերի են, պակասում են անվանաթերթերն ու բնագրից էջեր։ Ա. Ղազիկյանը («Հայկ. նոր մատ.») նկարագրել է 1684 թ. Վենետիկում տպագրված «Դպրութեան գիրք և տաղարան». հենվելով այս նկարագրության և Մաշտոցյան մատենադարանի օրինակների բովանդակության, էջերի քանակի, թերթերի ծալվածքի նույնության վրա, հիմք կա սույն թերի օրինակները համարելու 1684 թվականի հիշյալ տպագրությունը։
Գրքի անվանաթերթը նկարագրված է Ա. Ղազիկյանի մատենագիտությունից (հտ. 1, էջ 541), որտեղ տպարանը չի նշված։ Գրքի տառատեսակները, նրա ձևավորման առանձնահատկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այն տպագրվել է Միքելանջելո Բարբոնիի տպարանում։ Ա. Երիցյանը, («Փորձ», 1881, N 4, էջ 14) հիշատակում է 1683, 1685 թվականների «Դպրութեան գրքեր», որոնց գոյությունը չի հաստատվում, հավանաբար խոսքը վերաբերում է 1684 թ, այս հրատարակությանը, որը ինչ-որ սխալի պատճառով Երիցյանի հոդվածում նկարագրվել է իբրև տարբեր թվականների երկու գիրք։ Թվայնացվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:


Գրաբար


Հայ միջնադարյան պոեզիա
Հայ հնատիպ գիրք

Ա.հ.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ