serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան

Տեղեաց տնօրինականաց... / Երեմիա Չելեպի Քէօմիւրճեան. - Կ.Պոլիս : տպարան Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի, 1678. - 35 էջ : 15 պատկեր;

Չափածո ՏԻՏՂԹ.՝ Տեղեաց տնօրինականաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ի սուրբ երուսաղէմ և ընդ գաւառսն։ Ջպատմողաբարն ոտաշարեալ, զոր տեսեալ տէր Յովսէփ վարդապետ հրամանատար տեառն Եղիազար կաթուղիկոսին Երուսաղէմայ, կամակցութեամբ տեառն Սուքիաս րաբունապետի ետուն տպագրել ի փառս փրկագործութեան Քրիստոսի և ի պարծանս քրիստոնէութեան հաւատոյս։ Երախայրեցուցեալ առ Հոգևոր տէրն. բնաբանիդ ՊԽԷ. Տնօրինի թիւ Խ եղանակէ, Խընդայի երբ ասէին թէ գնամք ի յԵրուսաղէմ. որպէս մարգարէն ասէր. Տուն տեառն է ինքն Երուսաղէմ. Հասեալ լինէին ոտք մեր, առ դըրունս քո Երուսաղէմ.- Զքաղաքդ Աստուծոյ տեսնելու Զփառըս քո այ Երուսաղէմ (Գ. Զարբհանալյան, «Հայկ. մատ.», էջ 672-673)։
35 էջ։ 15 պատկեր։
ՍՂՄ։ ՀԳ 5 էջ լուս.:
Զ Մատ. 672-673, Պատմ. 133-134: Լ հտ. 1, 368: Թ 54: ԳԼ117: Ե «Փ», 1881, N 4, էջ 15: ՆԱ 182-183: Կ 29-30:
ԾԱՆՈԹ.՝ Երեմիա Չելեբիի այս աշխատության մասին առաջին անգամ գրել է Գրիգոր Մարզվանեցին իր տպագրած Յայսմաւուրքի (1706 թ.) հիշատակարանում։ Այնուհետև, Գ. Զարբհանալյանը տեսել և նկարագրել է գիրքը։ Լեոն, Թեոդիկը և Լևոնյանը գիրքը չեն տեսել, բայց նկարագրել են հենվելով Գ. Զարբհանալյանի տվյալների վրա։ 1933թ. Ն. Ակինյանը իր «Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան» ուսումնասիրության մեջ անդրադարձել է նաև Երեմիայի տպագրական գործունեությանը։ Հետևելով Գ. Զարբհանալյանին՝ Ակինյանը վերծանել է գրքի վերջում զետեղված ծածկագիր ոտանավորները։ Ըստ այդ վերծանության ՊԷՅԱԶ-ը համապատասխանում է հայոց ՌՃԺԴ (1665) թվականին, այսինքն՝ դա այն թվականն է, երբ Երեմիան եղել է Երուսաղեմում և գրել իր ոտանավորները։ Հիշատակարանի ԷՀՊԱՊ-ը, ԶԱՋԻՄ-ը և ՅԻՆԷՆ­-ը համապատասխանում են հայոց ՌճԻէ (1678) թվականին, որը և գրքի տպագրության տարին է։
Գրքի նկարագրությունը կատարված է Գ. Զարբհանալյանի «Հայկ. մատ.»-ից (էջ 672-673) և Ն. Ակինյանի «Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան»-ից (Վիեննա, 1933, էջ 182-183):


Գրաբար


Պատմություն--Երուսաղեմ
Հայ հնատիպ գիրք

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ