serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Պարզատօմար / Տպագր.` Սողոմոն Լեւոնեանի. - [Մարսէլ : տպարան Ս. Էջմիածնի եւ Ս. Սարգսի, 1677]. - 21-96 գծափակ էջ.

Շարվածքի չափը՝ շրջանակով՝ 7,9x5,5 սմ Տիտղոսաթերթն ընկած է: Գիրքը թերի է:
Նկարագրված օրինակում կան թերություններ՝ 1. սկզբի 4 էջերի (21-ից ) համարակալումը չի երևում, 2. պակասում են՝ տիտղոսաթերթը, 1-20, 49-50, 63-64, 83-94 էջերը։
Հրատարակության վայրն ու տպարանը վերցված են Մաշտոցի անվան մատենադարանի ձեռագրերի բաժնում պահվող # 9687 ձեռագրից:
21-96 գծափակ էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Շարվ. չափը՝ շրջանակով՝ 7,9X5,5 սմ։ Փոքրիկ գլխազարդեր։ Բնագիրը 6 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ:
Մ 9687 ձեռագրերի բաժին:
Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտում: ԾԱՆՈԹ.՝ Մ. Մաշտոցի անվան մատենադարանի ձեռագրերի բաժնում պահվող N 9687 ձեռագրին կից կա տպագիր Պարզատօմար կամ Տօմար, որից պակասում են անվանաթերթն ու հիշատակարանի սկզբի մասը։ Գրքի տպագրական առանձնահատկությունները՝ տառերը, ձևավորումը, զարդերը վկայում են, որ այն տպագրվել է Մարսելում Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի տպարանում։ Հիշատակարանի պահպանված մասում հիշատակվում են՝ «Տիրացու Յովհաննէս չէլէպին», «աշխատաւորն գրավաճառութե[ան]ս մերոյ զևդոկացի Իսահակ տիրացուն» և «Սաղամօն պաշտօնատարն»։ Այս նույն մարդկանց անուններն առկա են 1676 թվականին նույն տպարանում տպագրված «Մաշտոց»-ի հիշատակարանում: Սողոմոնը Ոսկան Երևանցու քրոջ որդին է, որը և տպարանատերն էր։
Գրքում Ծռազատիկի հաշվումները սկսված են ռճիզ (1677) թվականից և ավարտված ռճխե (1696) թվականով։
Հենվելով ծռազատիկի 1677 թվականի և 1676 թվականի «Մաշտոց»­-ում հիշատակված անունների վրա, կարելի է գիրքը համարել 1677 թվականի տպագրություն։

Տպակից է ՝ Պարտէզ հոգեւոր (Մարսել, 1683-1684թթ.) գրքին:

ԲՈՎԱՆԴ.` էջ 21-24. Աղյուսակ` Վերադիր իէ - Վերադիր Լ:- էջ 25. Թուին ռբ:- էջ 30-34. Այս է վերադիրն անշարժով ընթերցօղ:- էջ 35-79. Աղյուսակներ:- էջ 80. Թուականք Յադամայ` մինչև ի ջրհեղեղն...- էջ 81-82. Ծռազատիկ յետ և յառաջ և միաբանի հետ ֆռանկայ:- էջ 95. Հիշատակարան:- էջ 96. Աղօթք վասն բժշկութեան ջերման տենտի:


Գրաբար


Տոմարագիտություն
Հայ հնատիպ գիրք


Մարսել
Ֆրանսիա

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ