serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Գրիգոր Նարեկացի, 940-1003

ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ / Գրիգոր Նարեկացի. - Կ. Պոլիս : տպարան Ստեփանոս Պետրոսյանի, 1789-1790. - 371 էջ ; 20,5 սմ.

Տիտղթ.՝ ԳԻՐՔ/ ԱՂՕԹԻՑ։/ Արարեալ Սրբոյն Գրիգորի Նարե-/կացւոյ՝ Հրեշտակական Վարդապետի։ / Եւ վերստին ի Լոյս ածեցմամբ՝/ Տպագրեցեալ ի Հայրապետութե[ան] Ս[ր]բ[ո]յ/ Էջմիածնի Տ[եառ]ն Ղուկասու սրբազան/ Կաթուղիկոսի ամ[ենայն] Հայոց։/ Եւ Ս[ուր]բ Երուսաղէմի Տ[եառ]ն Յովակիմայ/ Գերերջանիկ Պատրիարգի։/ Եւ կոստանդնուպօլսոյ Տ[եառ]ն Զաքարիայ/ ազգասէր և բարեկարգ Պատրիարգի։/ ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕ-/ԼԻՍ։/ Ի Տպարանի Պետրոսեան Ստեփաննոսի։/ ի ռմլը թուականիս մերոյ։/ Առաջնորդեա Ամենակարօղ Տ[է]ր։/
338, 33 (=371) զարդափակ, երկսյուն էջ։ Քառածալ, մամուլանիշերը հայատառ։ Շարվ. չափը շրջանակով՝ 16x11,5 սմ։ Տիտղթ. զարդափակ։ 1 փորագիր պատկեր տիտղթ. դարձերեսին։ Լուսանցանիշերով։ Գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են գլխագրեր և նոտրգիր։
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ:
ՀԳ 556, 1258, 4498, 5137: Մ 595­597, 1928։ ՊԹ 275, ԷՎ։ ՍՂՄ։ ՍՏՆ։ ՈՒԱԳ։ ՕԲԳ։
Թ 63։ ԳԼ 144։ Կ 77-80։
ԱՆՈԹ.՝ Թեոդիկի վկայությամբ («Տիպ ու տառ», էջ 63) կա այս թվականի Նարեկի մեկ տպագրություն ևս, որի անվանաթերթին նշված է՝ «Ի տպարանի Պետրոսեան Ստեփաննոսի ՌՄԼԸ», իսկ «տպագրողին կես էջնոց հիշատակարանը այս հակասական տողը կպարունակե «Ի տպարանի Աստուածատուրի որդւոյ Յօհաննիսի»:
Հանրային գրադարանում, Մաշտոցի անվան Մատենադարանում և Հայաստանի պատմության թանգարանում պահվող վեց օրինակներից ոչ մեկի հիշատակարանում Աստվածատուրի որդի Հովհաննեսի անունը չի հիշատակված։ Բայց այս օրինակների մեջ տարբեր են բնագրից հետո եղած գրքի վերջին մասերը՝ հիշատակագրությունն ու հիշատակարանը։ Հիշատակագրություն կա Հանրային գրադարանի N N 556 և 1258 գրքերի վերջում, մեկում ձեռագրով ավելացված է՝ Ղուկաս ինքնակալ կաթողիկոսի անունը (556), մյուսում՝ Ագուլեցի Թևանի որդի Գաբրիել աղայի անունը (1258)։ Տարբեր են այս երկու օրինակների տպագրության ավարտի օրերը՝ «մայիսի ի» և «ապրիլի ժե»։ Մնացած չորս օրինակների մեջ հիշատակագրության փոխարեն տպված է փորագիր պատկեր։
Տարբեր են հիշատակարանները, մեկը մեջ է բերված նկարագրության մեջ, որտեղ հիշատակված են տպագրիչ Մատթեոս Դպիրը և տպարանի աշխատողները, մյուսում հիշատակված են Ղազար Աղապապյան Անապատցին և իր ժառանգները, որոնք վճարել են գրքի տպագրության ծախսը։
Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:


Գրաբար


Աղոթքներ
Հայ հնատիպ գիրք

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ