serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Պարզատումար. - Վենետիկ : տպ. Հակոբ Մեղապարտի, 1513. - 118 էջ ; 16 սմ.

ՏԻՏՂԹ.՝ այս է պարզ այտումար հայոց։
Ը (8) մամուլ, վերջին մամուլը երեք թերթ։ Ութածալ։ Էջակալություն չունի, համարակալված են մամուլները և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը։ Ընդամենը 59 թերթ (118 էջ)։ Շարվ. չափը՝ 11X6,5 սմ։ Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են շրջանակներում։ Օգտագործված են 16 շրջանակներ, որոնցից մի ութնյակը մի ոճի է, մյուսը՝ այլ ոճի։ Այդ շրջանակները առաջին անգամ թարմ վիճակում օգտագործված են Պատարագատետրի մեջ։ Երկու զարդ՝ Է մամուլի 8-րդ էջում կարմիր գույնով և Է մամուլի 10-րդ էջում սև գույնով, զարդագրեր։ Բնագրի վերջում՝ տպարանանիշը։ Առանց հիշագրերի։ Տպագրությունը երկգույն, Ուրբաթագրքի տառերով:
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ:
ՀԳ 3623. կազմված է Ուրբաթագրքի հետ։ Մ 640. թերի, կազմված է Աղթարքի հետ, 1633. քայքայված, կազմված է Ուրբաթագրքի հետ. 9124 ձեռագրերի բաժին։ ՊԹ 463։ ՍՂՄ: ՎՄՄ։ ԵՍՀՄ։ ՓՊԱԳ: ՄՔԳ: ՓԼՎ:
Գովր. «ՀԱ», 1889, 209-210: Գալ. «ՀԱ», 1890, 162: Զ Պատմ. 14-17: ՏՊ «Բ», 1903, 203: Լ հտ. 1, էջ 14: Մ «Մ», 1912, N 38,
N 57, 1913, N 226: Գալ. «ՀԱ», 1913, 711-714: ԱԼ «Բ», 1913, N 5170: Թ 37-39: ԳԼ 40-41, 74: Ի «ԲՄ», 1964, 275-295, 1967, 183-189: ԱԼ 14-24: Բ «Ս», 1965, N 3, էջ 86: ԳՄ «ՀԱ», 1965, N 1-3, էջ 52-53: ԲԱ «Շող», 1967, N 1, էջ՝ 8-9:
ԾԱՆՈԹ.՝ ԳԻՐՔԸ առաջին անգամ նկարագրել է Գ. Գովրիկյանը («Հանդէս ամս.», 1889, էջ 209-210)։ Չգտնելով տպագրության տեղի, թվի և տպագրիչի մասին որևէ տեղեկություն՝ Գովրիկյանը ուշադրության է առնում գրքի սկզբում եղած թվականը, այն է՝ «իննհարիւր ու վաթսուն ու մէկն. գիրն նուն է. և տանուտէրն ի վերևն կարիճն է»։ Նա գրում է. «Տոնացույց կամ տոմար մը շինողին առաջին գործքն է տարվույն թիվը դնել, այն տարվույն թիվը, որուն մեջն է, կամ որուն համար տոմարը կը շինվի։ Ուստի բոլորովին անհավանական է, թե մատենագիրն իրմե շատ ետքն եկող տարվու մը տարեթիվը դնե յուր գրվածքին վրա։ Բայց չունի նաև պատճառ մը մատենագիրն անցյալ տարվո թվականն դնել գրած ու, անշուշտ, ժողովրդյան գործածության համար շինած մատենին մանավանդ տոմարին վրա, որ նպատակին չէր կրնար ծառայել»։ Այստեղից Գովրիկյանը եզրակացնում է, որ Պարզատումարը տպագրվել է 961, այսինքն՝(+551) 1512 թվականին։ Գրքի տպագրության այս թվականը ընդունվեց շատերի կողմից, թեև եղան նաև առարկողներ, որոնք 961 թվականին գումարում էին 552, 551-­ի փոխարեն, և Պարզատումարի թվականը համարում՝ 1513-ը (Ս. Մալխասյան, «Մշակ», 1912, N 38, N 57, 1913, N 226)։
Պարզատումարի և Պատարագատետրի մեջ էջախորագրերի համար օգտագործված շրջանակների մանրամասն համեմատությունից պարզ է դառնում, որ Պարզատումարը տպագրվել է Պատարագատետրից հետո, այսինքն ոչ վաղ, քան 1513 թվականը։
Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:

ԲՈՎԱՆԴ.՝ 12 կենդանակերպների աղյուսակ : Ա մամուլի 2-րդ էջին:- 36 տարիների տոմարգիրք: Ա մամուլի 3-րդ էջից մինչև Ե մամուլի 12-րդ էջը:- Ամիսքն են այսոքիկ: Ե մամուլի 13-14-րդ էջերում:- Յաղագս ամպոց և երկնից, նշանքն այս է: Ե մամուլի 15-րդ էջից Զ մամուլի 1-ին էջը:- Սրբոյն Կիւրղի հայրապետին. ասացեալ է վասն կաղանդաց: Զ մամուլի 2-5-րդ էջերում: Ումեմն իմաստասիրի ասեալ յաղագս լուսնին աւուրցն որ զերազն: Զ մամուլի 6-17-րդ էջերում:- Վասն տղայի . է աւուրն որ տեսանեն թէ բարի է, թէ չար: Զ մամուլի 17-րդ էջից Է մամուլի 2-րդ էջը:- Վասն աստեղաց ցոլանոյ: Է մամուլի 3-8-րդ էջերում:- Վասն լուսին որ բակ առնու: Է մամուլի 9-րդ էջից Ը մամուլի 6-րդ էջը:


Գրաբար


Տոմարագիտություն
Հայ հնատիպ գիրք
16-րդ դար


Վենետիկ
Իտալիա

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ